ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

ԲՀԿ-ում, ինչպես ԲՀԿ-ում

ԲՀԿ-ում, ինչպես ԲՀԿ-ում
20.06.2014 | 01:19

ԲՀԿ-ին ՀՀԿ ԳՄ-ում փաստորեն պատին են դեմ տվել. ծերերը, նայելով Սերժ Սարգսյանի դեմքին, «հասկացել» են, որ իրենց համար անընդունելի են ոչիշխանական քառյակի բոլոր տասը թեզերն էլ: Էլ առավել` սահմանադրականին և կուտակայինին առնչվող կետերը: Ասել է` բավականին բարդ ու ծանր վիճակի մեջ են դրել իմիտացիաներով, խաղ ու խաղիկներով առաջնորդվող ԲՀԿ-ին ու վերջերս «կարմիր մայկայով» շրջող, երբեք ԱԺ նիստերին չգնացող ԲՀԿ առաջնորդին: ՈՒ հիմա ԲՀԿ-ն նիստեր է անում, «թղթեր» նայում, սակայն չի գտնում իրեն անհրաժեշտ «թուղթը», որպեսզի «հասկանա»` դե՞մ է, կո՞ղմ է կուտակայինին, թե՞ համ դեմ է, համ կողմ:
Նախորդ օրը ԱԺ-ում գրեթե բոլոր ԲՀԿ-ականների նկատմամբ իրականացնելով «չեկիստական հետապնդում», փորձում էինք հասկանալ` ինչպիսին է նրանց վերաբերմունքը Մաքսային, Եվրասիական միությունների, բայց առաջին հերթին կուտակայինի նկատմամբ, սակայն ոչ մեկը չխախտեց լռության ուխտը, ասելով` դեռ չենք որոշել: Հույս փայփայելով, որ արտահերթը ՀՀԿ-ի միջոցով կտապալվի, հարցի տակից իրենք «սղղալեն» դուրս կգան` մինչև տեսնեն ինչ է լինում: Թարսի պես նիստերը չտապալվեցին, և ԲՀԿ-ն ստիպված կլինի ասել` ի վերջո կուտակայինի «տակ» «Վերտո՞ւ», թե՞ «հրազեն» է տեղադրված:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ